ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի որդուն ձերբակալել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է:

«Ռոմա Գասպարյանը Երևանում անձի առևանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից:

Ավելին, Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նույնիսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել։ Եվ երեկ, երբ ոստիկանները ձերբակալել են նրան, միանգամից կալանավայր են ուղարկել»,- գրում է «Ժողովուրդ»-ը։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս