Արմեն Սողոյանը ընտրվեց Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր Վարչության անդամ՝ Ֆինանսական Քարտուղար

Սեպտեմբերի 16 ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գլխավոր Ասամբլեայի նիստը: Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան միավորում է 135 անդամ կազմակերպություն աշխարհի 117 երկրներից:

Ասամբլեայի նիստում Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր Վարչության ընտրություններում Նախագահ ընտրվեց Հելեն Հերմանը (Ավստրալիա), Գլխավոր Քարտուղար՝ Ռոյ Կալիվայալի (Հնդկաստան), Հանդիպումների Քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա) Ֆինանսական Քարտուղար՝մեր հայրենակից Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Գլխավոր Ասամբլեայում Հայկական Հոգեբուժական ասոցիացիայի պատվիրակ Խաչատուր Գասպարյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս