Բաժիններ՝

Աշխարհում թերսնումից տառապում է մոտ 805 միլիոն մարդ. ՄԱԿ

Fao.org կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն այսօր հրապարակել է աշխարհում թերսնման խնդրի մասին իր զեկույցը: Դրանում գրված է, որ վերջին 10 տարում աշխարհում սովից տառապողների թիվը նվազել է ավելի քան 100 միլիոն մարդով, իսկ 1990-ական թվականների սկզբի համեմատ՝ ավելի քան 200 միլիոն մարդով:

Չնայած դրան՝ աշխարհում թերսնումից դեռ շարունակում է տառապել մոտ 805 միլիոն մարդ: Այլ կերպ ասած՝ թերսնման խնդիր ունի մոլորակի յուրաքանչյուր 9-րդ բնակիչը: Զեկույցում կարծիք է հայտնվում, որ աշխարհն ունակ է հաղթահարել սովի խնդիրը, ինչի ապացույցն այն է, որ ներկա պահին 63 զարգացող երկրում արդեն կրկնակի նվազել են թերսնումից տառապողների թիվը, իսկ ևս 6 երկրում դա տեղի կունենա 2015 թվականին:

Ներկա դրությամբ մոլորակի բնակչության թիվը կազմում է 7 միլիարդ մարդ: ՄԱԿ-ի փորձագետները կանխատեսում են, որ մինչև 2030 թվականն այդ ցուցանիշը կհասնի մինչև 9 միլիարդ մարդու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս