Բաժիններ՝

Փոքրիկ Իգորի վիրահատության օրը մոտենում է, իսկ Ֆրանսիայի դեսպանատունը մնում է անդրդվելի

Փոքրիկ Իգորին Ֆրանսիայում շտապ վիրահատելու անհրաժեշտության մասին «Ասպարեզն» անդրադարձել էր իր նախորդ հրապարակումներում: Ֆրանսիայի կլինիկայում նախնական հետազոտության օր սեպտեմբերի 26-ն է նշանակված. սակայն դեսպանատունը մինչեւ այժմ չի փոխել իր դիրքորոշումը՝ երեխայի երկու ծնողներին էլ շենգենյան վիզա շնորհելու հարցում:

Օրեր առաջ փոքրիկի հայրը՝ Ռոմա Զաքիյանը բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, որում, մասնավորապես, ասված էր. «Հարգարժան այրեր, Դուք էլ ծնող եք, եւ ես վստահ եմ, որ կհասկանաք նամակիս կարեւորությունն ու այն անարձագանք չեք թողնի:

Բավական երկար ժամանակ գումար էինք հանգանակում, որպեսզի կարողանանք Ֆրանսիայում իրականացնել փոքրիկիս` 3-ամյա Իգոր Զաքիյանի աչքի վիրահատությունը:

Որդուս բժիշկներն ախտորոշել էին աչքի խնձորակի սուբատրոֆիա, որը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին եւ ստուգումներն իրականացնելու համար մենք պետք է Ֆրանսիայում լինենք արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է միայն ծնողներից մեկին: Ֆրանսիա մեկնելու համար արդեն դեսպանատան կողմից մերժվել ենք երեք անգամ։ Ամեն անգամ իրենք նոր փաստաթուղթ են պահանջում, սակայն միեւնույն է, մերժում են»:

Ռոմա Զաքիյանից ճշտեցինք՝ արդյոք բարձրաստիճան պաշտոնյաներից որեւէ մեկն արձագանքե՞լ է նամակին եւ փորձել է միջամտել խնդրի կարգավորմանը.«Մինչեւ հիմա որեւէ մեկը չի արձագանքել: Բաց նամակը որ գրում ես, պետք է հասնի վերեւները:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս