Բաժիններ՝

Լուգանսկից փախած հայ ընտանիքը չգիտի՝ ում դիմի օգնության համար. «Ազատություն»

Վերջին 15 տարիներին Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում հաստատված Վարդան Սիմոնյանը ամիսներ առաջ հարկադրված տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքը պատերազմից փրկելու համար։ 35-ամյա Վարդան Սիմոնյանը կնոջ ու երկու անչափահաս դստրերի հետ շուրջ երկու ամիս է ինչ բնակվում է Չարենցավանում:

Օրեր առաջ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարներից Իգոր Պլոտնիցկին հայտարարեց, որ շուտով քաղաքում կվերականգնվեն էլեկտրականությունը, կապն ու ջուրը և հավաստիացրեց, որ բնակիչները աստիճանաբար սկսել են վերադառնալ Լուգանսկ:

Սիմոնյանը, սակայն, դեռ չի շտապում վերադառնալ՝ մեծ դժվարությամբ են փախել Հայաստան, իսկ պատերազմից փրկվելու հիշողությունները մինչ օրս թարմ են։

«Էդ կրակոցների տակ հասանք մինչև Իզվարինա, էնտեղից ընտանիքիս ոտքով դուրս եմ հանել, հետո տաքսով ուղարկել եմ դեպի Ռոստով, հարազատներս դիմավորել են, ուղարկել Հայաստան։ Ես մնացել էի այնտեղ, որովհետև առողջական խնդիրներ ունեի. անցնում եմ դիալիզ պրոցեդուրան, օրումեջ ես պետք է լինեմ հիվանդանոցում։ Հետո սկսեցին արդեն գրադով խփել, ու էլ հնարավոր չէր մնալ, արդեն էդ ժամանակ ես էլ որոշեցի դուրս գալ», – «Ազատության» հետ զրույցում պատմեց Սիմոնյանը։

Նա ամեն օր հեռախոսով զրուցում է Լուգանսկի իր հարևանների հետ։ Ասում է՝ շրջապատի հայերից գրեթե բոլորն էլ Լուգանսկից դուրս են եկել: Հիմա այնտեղ թողած տների մասին տեղեկանում են հեռուստատեսային կադրերից։ Հարևանների հետ վերջին հեռախոսազրույցից անհանգստացել է՝ իրենց տունն են խուզարկել. – «Եկել մտել զենք են ման եկել ապալչենիցները [ռուսամետ անջատական աշխարհազորայինները], էդ բոլորի տներն էլ մտել նայել են. նացգվարդիան [Ուկրաինայի ազգային գվարդիան] մտել է տների մեջ, զենքեր է պահել, եկել էդ զենքերն են ման եկել»։

Մանրամասներն՝ այստեղ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս