Բաժիններ՝

Նյու Յորքում պաշտոնապես բացվում է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանը

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին պաշտոնապես բացվում է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանը: Ամենամյա ընդհանուր քննարկումները մեկնարկելու են սեպտեմբերի 24-ին և տելու են մինչև հոկտեմբերի 1-ը:

Առկա ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 24-ին առաջինը ՄԱԿ ԳԱ-ի ամբիոնից ելույթ են ունենալու Բրազիլիայի ու ԱՄՆ-ի նախագահները: Ընդհանուր քննարկումների մեկնարկից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրներին կներկայացնի ՄԱԿ-ի աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը:

Բարաք Օբամայի ելույթից հետո քննարկման մասնակիցներին դիմելու է Ուգանդայի նախագահը: Նույն օրը պատվիրակների առջև ելույթներ կունենան Իսպանիայի, Չիլիի, Կորեայի Հանրապետության, Կատարի, Հայաստանի, Լիբերիայի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Ֆինլանդիայի, Թուրքիայի ու Էստոնիայի նախագահները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Դանիայի ու Ավստրալիայի վարչապետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս