Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է արգելել Ռուսաստանի 200 քաղաքացու մուտքը երկիր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է արգելել Ռուսաստանի 200 քաղաքացու մուտքն Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.

«Նախնական ցուցակում ընդգրկվել է մոտ 200 մարդ: Նրանք Ռուսաստանի քաղաքացիներ ու ռուս քաղաքական գործիչներ են, որոնց մուտքն Ուկրաինայի տարածք կարգելվի»: Յացենյուկը հավելել է, որ իրենք պատժամիջոցներ են պատրաստում նաև ռուսական ընկերությունների դեմ.

«Խոսքը գնում է Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած բոլոր ընկերությունների ակտիվների սառեցման, սեփականաշնորհման գործընթացին մասնակցելու, ֆինանսական դիտարկում իրականացնելու արգելքին:

Պատժամիջոցներն առնչվում են նաև պետական միջոցներով Ռուսաստանից ապրանքների գնման արգելքին: Պատրաստվել են բոլոր ցուցակները, բոլոր ընկերությունները: Առաջարկվող պատժամիջոցներն առաջիկա օրերին կդիտարկի Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս