Հերմինե Նաղդալյանը Օսլո է մեկնել «շքախմբով». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը օրերս, «Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ, «շքախմբով» մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո` մասնակցելու ԵԽԽՎ ԱԺ նախագահների հանդիպմանը: Ուշագրավն այն է, որ Նաղդալյանը Օսլո է մեկնել ոչ թե միայնակ, ինչպես օրենքով է նախատեսված, այլ պատվիրակությամբ նրան ուղեկցողներ են եղել»: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Հերմինե Նաղդալյանին Օսլոյում ուղեկցել են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը: Թե ինչու՝ թերթին այդպես էլ չի հաջողվել պարզել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս