Բաժիններ՝

Իվանիշվիլին Մարգվելաշվիլու նախագահական հավակնությունները բորբոքելու մեջ մեղադրել է նրա շրջապատին

Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է վերջին շրջանում երկրի վարչապետի ու նախագահի միջև ձևավորված հարաբերությունները: Իվանիշվիլին հայտարարել է, որ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն կցված փորձագետները բորբոքում են նրա հավակնությունները.

«Երկու-երեք մարդ, որոնք իրենց անվանում են փորձագետներ, իսկ իրականում չունեն վերլուծության տարրական հմտություններ, կցված են Մարգվելաշվիլուն: Նրանք Մարգվելաշվիլուն մատուցում են արջի ծառայություն, բորբոքում են նրա հավակնությունները: Ծիծաղելի վիճակում հայտնվում են թե՛ նա, թե՛ երկիրը: Առաջին հերթին դա վնասում է նախագահ Մարգվելաշվիլու իմիջին»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ չի ակնկալել Մարգվելաշվիլու հետ հարաբերությունների այսօրինակ վատթարացում, իսկ Գեորգի Մարգվելաշվիլին իր հերթին հայտարարել էր, թե Բիձինա Իվանիշվիլին ստանում է միակողմանի տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս