Բաժիններ՝

Սաակաշվիլու կուսակցությունը ցանկանում է, որ Վրաստանն այրվի կրակի մեջ. Իվանիշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, ցանկանում է, որ երկիրը «այրվի կրակի մեջ».

«Ազգային շարժումը ցանկանում է, որ Վրաստանն այրվի կրակի մեջ, քանի որ այսօր նրանք այլևս իշխանություն չեն: Նրանց խնդիրը դարձավ Վրաստանը: Աստված փրկեց մեզ, որ այսօր նրանք այլևս իշխանություն չեն, այլապես հնարավոր է, որ Վրաստանը ներքաշված լիներ այս պատերազմի մեջ (Ուկրաինայի դեպքեր):

Աստված մի՛ արասցե, որ շարունակվի այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Բնականաբար, դա սարսափելի է: Մենք բոլորս և անձամբ ես աջակցում ենք մեր հարևան երկիր Ուկրաինային: Ես ցանկանում եմ, որ այնտեղ խաղաղություն տիրի հնարավորինս արագ, և որ Ուկրաինան մեզ հետ միասին դառնա ԵՄ-ի անդամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս