Բաժիններ՝

ԱՄՆ-ը զինյալների դիրքերին առաջին անգամ հարվածել է Բաղդադից ոչ հեռու ընկած շրջանում

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ կամպանիայի ժամանակ առաջին անգամ ավիահարված է հասցրել Բաղդադից ոչ հեռու: Այս մասին հայտարարել են ամերիկյան իշխանությունները:

Պենտագոնում գործակալության աղբյուրը պատմել է, որ վերջին օրերին ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Իրաքի մայրաքաղաքի շրջանում և երկրի հյուսիսում գտնվող Սինջար լեռան շրջանում:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ հարվածները հասցվել են ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ամերիկյան հիմնարկները պաշտպանելու, հումանիտար գործունեությանն ու ահաբեկչության դեմ պայքարում իրաքցի զինվորականներին օգնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս