Հռոմի պապին հրավիրել են Վրաստան

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Վատիկանի արտգործնախարար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ այսօրվա հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելի Վրաստան:

Զրույցի հիմնական թեմաներից մեկը հանդիսացել է Վրաստանի ու Վատիկանի միջև հարաբերությունների խորացման հարցը: Կողմերը դիտարկել են մշակութային ու կրթական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Գարիբաշվիլին ընդգծել է, որ իրենք ուրախ կլինեն Վրաստանում ընդունել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեական աշխարհում, և որ Վրաց եկեղեցին քրիստոնեական եկեղեցիների թվում ամենահներից մեկն է: Վատիկանի ներկայացուցչի վրացական այցն ավարտվում է սեպտեմբերի 16-ին:

Տեսանյութեր

Լրահոս