Բաժիններ՝

«Քոչարյանը ղալաթ է արել` ակտիվացել է, նախ թող պատասխան տա, նոր ակտիվանա». 1in.am (տեսանյութ

«Ի՞նչն է բացահայտված… տասը սպանություններից որևէ մեկը բացահայտվա՞ծ է: Տարիուկես Նիկոյանը քթներիցս բռնած ֆռռացրեց, հանձնաժողով էր, ինչ էր, լուրջ կարևոր դեմքերով կանչում մեզ նայում էին, հանդիպում էինք ԵՄ ներկայացուցիչներին, բայց վեց տարի է՝ ո՞վ և ի՞նչ է արել…»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ Քննչական միասնական նորաստեղծ կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի այն հայտարարությանը, որ մարտի 1-ի բոլոր բացահայտումներն իրականացված են, ասաց 2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Աղվան Հովսեփյանը քաջատեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել մարտի մեկին, և հիմա ինչ բացահայտեն, երբ ամեն ինչ պարզ է: Նա վստահ է, որ Մարտի մեկի գործը, կբացահայտվի հիսուն տարի հետո, երբ ինքն այլևս կենդանի չի լինի:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս