Բաժիններ՝

Փաստաբանը լրագրողին մեղադրում է զրպարտության մեջ. «Փաստինֆո»

Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը դիմել է դատարան` լրատվամիջոցին ու լրագրողին մեղադրելով իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և զրպարտելու մեջ:

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին փաստաբանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, բայց հաստատեց դատարան դիմելու փաստը:

«Դատարան եմ դիմել, իհարկե, դիմել եմ, որ դա զրպարտություն է»,- ասաց Ռուբեն Բալոյանը և հավելեց, որ դատարանը ոչ միայն գործը վարույթ է ընդունել, այլև արդեն իսկ դատական նիստ նշանակել:

«Ես զրուցեցի հարգելի լրագրողի հետ, ինքը ինձ հայտարարեց, որ «ես չեմ լսել, որ դու Նիկոլայ Բաղդասարյանին «արա»-ով դիմես, բայց մնացածը լսել եմ, որ «տղայականով եմ խոսելու»: Դե, եթե լսել է, ինչ ասեմ: Դա ընդամենը իր կարծիքն է»,- ասաց փաստաբանը` չցանկանալով այլևս խոսել այդ թեմայի շուրջ:

Խոսքը լրագրող Ժաննա Ալեքսանյանի՝ forrights.am կայքում հրապարակված «Արա, ես քեզ հետ տղայականով եմ խոսում, ոչ թե որպես փաստաբան» վերնագրով հոդվածի մասին է, որը հրապարակվել էր հուլիսի18-ի դատական նիստից հետո տեղի ունեցած միջադեպից հետո:
Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս