Բաժիններ՝

Սեփական աշխատանք սկսելու յոթ պատճառ. որո՞նք են առավելությունները

Բուհն ավարտելուց հետո մարդիկ ձգտում են աշխատանքի տեղավորվել, սակայն, ըստ մասնագետների, դա լավագույն գաղափարը չէ: Գոյություն ունի այլընտրանք՝ սեփական բիզնես նախաձեռնելը, որն ունի հետեւյալ առավելությունները.

Վաստակում եք շուրջօրյա

Եթե որպես վարձու աշխատող վճարվելու եք կոնկրետ օրերի, ապա սեփական բիզնեսի դեպքում գումար կարող եք ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ չեք աշխատում: Պատկերացրեք, ինչպես կփոխվի կյանքը, եթե եկամուտ ստանաք շուրջօրյա ռեժիմով:

Ողջ եկամուտը ձերն է

Վարձու աշխատանքի դեպքում դուք ստիպված եք այնքան արտադրանք տալ, որը կծածկի ոչ միայն ձեր աշխատավարձի ծախսերն ու հարկերը, այլ եկամուտ կապահովի սեփականատիրոջ համար: Սեփական աշխատանքի դեպքում ողջ եկամուտը դուք եք տնօրինում:

Դուք եք կարգավորում ձեր եկամուտը

Վարձու աշխատանքի դեպքում հաճախ եք ստիպված լինում ապացուցել ձեր պահանջների արդարացիությունը, եւ ոչ միշտ են դրանք բավարարվում: Սեփական աշխատանքի պարագայում ինքներդ եք կարգավորում՝ երբ եւ որքան կարող եք ունենալ:

Անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել՝ ֆինանսապես անկախ լինելու համար

Կոնկերտ աշխատանք կատրելիս մարդն, իսկապես, շատ նոր բան է սովորում, սակայն որոշ ժամանակ անց դա դառնում է արդեն սովորական եւ ժամանակ չի ունենում ձեռք բերել նոր գիտելիքներ, որոնք ավելի մեծ հաջողություններ կապահովեն: Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչպիսի փորձ կցանկանայիք ձեռք բերել. կոնկրետ աշխատանք լավ կատարե՞լ, թե՞ հասնել ֆինանսական անկախության:

Դուք եք ձեր գլխի տերը

Վարձու աշխատողը միշտ ունի ղեկավար կամ ղեկավարներ եւ մշտապես պետք է կատարի ինչ-որ մեկի առաջադրանքները, հնարավոր է անգամ՝ ոչ հաճելի: Սեփական բիզնեսի դեպքում ինքներդ եք որոշում՝ ինչ անել:

Ավելի անվտանգ եք

Լինելով վարձու աշխառող՝ դուք չեք կարող ձեզ լիարժեք անվտանգ զգալ, քանի որ ցանկացած պահի կարող եք կորցնել աշխատանքը, իսկ սեփական բիզնեսի դեպքում ամեն ինչ դուք եք կառավարում եւ վերահսկում:

Որոշում եք ձեր շփման շրջանակը

Աշխատելով որեւէ գրասենյակում կամ հիմնարկում, դուք պետք է որոշակի կարգուկանոի հետեւեք, շփվեք որոշակի շրջանակի անձանց հետ:
Մինչդեռ սեփական աշխատանքի դեպքում դուք լիակատար ազատ եք այդ հարցում եւ ինքներդ եք որոշում՝ ում հետ շփվել, ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս