Այբուբեն. գաղտնագրերի վերծանում

Այս հոդվածում ես կպատմեմ Արեգակնակենտրոն Այբուբենի մատուցած մի քանի զարմանահրաշ և ճշմարիտ անակնկալների մասին։

Մեծ
Սա Մեծամոր բնակավայրի անվանման առաջին արմատն է։ Ըստ գրանշանների այբբենական կարգաթվերի.

djulo-1

Մեծ=20+5+14=39
Մեծ=Տի` սա առասպելական ՏիԱՄԱտ խորհրդի առաջին արմատն է։

Կարդացեք նաև

  • Մարդուկ. Հայա արարիչ աստծո ավագ որդին է, ով հաղթեց և մասնատեց Տիամատին։
  • Մարդուկի աստեղատունը նույն Հայկն (Օրիոն) համաստեղությունն է, որի պատկերը պարզորոշ ուրվագծվում է, եթե միացնենք շրջանաձև տեղադրված Մարդուկ բառի գրանշանները` ըստ հերթականության։
  • Նույնչափ արտահայտիչ է նաև Տիամատի կիսված գլխի վրա դիզված լեռը և աչքերից հոսող ջրերը, որոնք հոսում են «ձագարի» միջով։

Մեծ=Հայա
Հայա=16+1+21+1=39։ Մեր ազգը կրում է առաջին յուրածին (Յիսուս) մարդու արարիչ Հայա աստծո անունը, ով քաղցրահամ ջրերի և դրանց մեջ թաքնված կենարար կավի (ապսու) ու գիտելիքների աղյուսակների («Մե») տիրակալն էր։ Առանց «Մե» գիտելիքի անհնար էր կենդանություն պարգևել Ապսուի կենարար կավից պատրաստված իրերին։ Հայա աստվածը նաև լույսի թագավորն էր`
39=30+9=Լ+Թ։

Սրբազան քառակուսու կողմերի մոգական թվերը
Այդ քառակուսին պատկերված է իմ «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գրքում (նաև տեսանյութում, 168.am, «Ծառերի ձայների արձագանքը հայոց այբուբենում» 15.07.2014.)։

Քառակուսու հորիզոնական կարգաթվերը հավասար են`
«զ»+«ց»=6+33=«կ»+«ո»=15+24=39։

Ուղղահայաց կողմերի կարգաթվերը տարբերվում են`

  • աջ կողմը` «զ»+«կ»=6+15=21
  • ձախ կողմը` «ո»+«ց»=24+33=57։
  • (զ+ց)։(կ+ո) =39։39=1։

Մեկ թիվը խորհրդանշում է սկիզբը` 1=Ա։
Ա=Աստղ=Արարիչ=Հայա։

57։21=e
Քանորդը հավասար է մի թվի, որն ավելի խոր իմաստ ունի, քան ցանկացած այլ մաթեմատիկական կամ ֆիզիկական հաստատունը։ Այն ավտոմատիկորեն առաջանում է բազմաթիվ խնդիրներում` բնակչության բնական աճի կանխատեսում, ռադիոակտիվ նյութերի տրոհման ընթացք, բյուրեղների աճեցում, ֆինանսատնտեսական հաշվարկներ և այլն։
57։21=2,714285714285…
այս արժեքը տարբերվում է « e» թվի հաշվարկային մաթեմատիկական սահմանից
(2,7182818284…) 0,14701%-ով։
«e» գործակիցը աճի և ժամանակի համապատասխանության հուսալի «պահապանն» է։

«Ր» գրանշանի առաքելությունը
Սա միակ տառն է, որով սկսվում է ընդամենը մեկ հայերեն բառ` Րոպե, ինչը հուշում է մեզ, որ գրանշանները նաև գաղափարագրեր են։
Րոպե=32+24+26+5=87=80+7
Րոպե=ձայների էություն բանաձևը նույնություն է, քանի որ ձայնը ալիք է, իսկ ալիքի չափորոշիչը` հաճախությունը, չափվում է 1/վայրկյան=60/րոպե մեծությունով։
* Հաճախությամբ է բնորոշվում ալիքների (ձայն, լույս, ջերմային և այլն) էությունը։
* Րոպե=Այուբեն=1+21+2+34+2+5+22=87։
Բանաձևը հուշում է մեզ, որ Այբուբենն իրականում գիտական գիրք է` նման «Մե» կոչվող առասպելական գիտական աղյուսակներին։

Կաթողիկոս
* Այբուբենի փաստաթղթերը խոսուն են` այն մեր ազգի Աստվածաշունչն է։
Ազգի հոգևոր Մեծը բոլոր ժամանակներում կոչվել է Կաթողիկոս։ Այս հնչեղ բառի մեջ ես տեսա ամառային և ձմեռային արևադարձերի ու գարնանային գիշերահավասարի օրերը, Տրնդեզի, Նավասարդի, Նախրաթողի հնագույն տոները, Քրիստոսի հարության բարի ավետիսը և Սուրբ մարդկանց. Լսեցի աստվածային պարտեզում աճող ծառերի տերևների սոսափյունը և թանկարժեք զարդերի ղողանջը։

djulo-3

  • Կաթողիկոս խորհուրդն ուրվագծվում է շրջանաձև պատկերված Այբուբենի կենտրոնից ճառագայթող Արևի շողերի տեսքով, որը նման է շումերական աստվածանշանին` dinger։

Կաթողիկոս խորհուրդն ուրվագծվում է նաև մի քանի` մեկը մյուսից առանձնացված եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են շումերը, բասկերի երկիրը, կելտական աշխարհը, Չինաստանի խայաներին, և այլն, և այդպես շարունակ` մինչև մեր օրերը։ Կաթողիկոս Ամենայն Հայոց։

djulo-2

Պորտասար, Քարահունջ, Անգղի աստեղատուն
Ես ունեմ այն խորհուրդների վերծանման իմ տարբերակները, նաև կարծում եմ, որ այդ բառերի ուրվագծերը համընկնում են Անգղի աստեղատան ուրվագծին։

Ուրարտու
Այբուբենից բխող սրբազան քառակուսու գաղափարը շատ ավելի հին է, քան Ուրարտական պետությունը։ Սրբազան քառակուսին հաճախ է պատկերվել ուրարտական մանրանկարներում։

Դրանցից մեկում պատկերված է Ուրարտուի Խալդի գերագույն աստվածը` առյուծի վրա, իսկ դիմացը կանգնած կնոջ ձեռքում կա դեպի վեր խոյացող, քառակուսու ձև ունեցող իր։

Մեզ արդեն հայտնի է, որ սրբազան քառակուսին խորհրդանշում է շումերական էպոսում նկարագրված աստվածների պարտեզը («168 Ժամ», 22.07. 2014թ.)։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս