Բաժիններ՝

NASA-ն պլանավորել է Երկրի մակերևույթի դիտարկումների համար 6 նոր սարք արձակել ուղեծիր

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (ՆԱՍԱ) պլանավորել է ուղեծիր արձակել 6 նոր սարք, որոնք կանոնավորապես դիտարկումներ կիրականացնեն Երկրի մակերևույթի նկատմամբ: Դա նոր ժամանակաշրջան կբացի մոլորակի տիեզերական դիտարկումների պատմության մեջ: 

ՆԱՍԱ-ն մտադիր է տվյալ սարքերը Միջազգային տիեզերակայան ուղարկել մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակի ավարտը: Գիտնականները կարծում են, որ ուղեծրում Միջազգային տիեզերակայանի գտնվելը մեծ առավելություններ է բացում մոլորակի դիտարկումների համար: Առաջին սարքը՝ ISS-RapidScat, ուղարկվելու է 2014 թվականի սեպտեմբերի 19-ից ոչ շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս