Կլինեն անվճար բուժհետազոտություններ. Որ հիվանդությունների համար և ովքեր կարող են դիմել

Առողջապահության նախարարությունը նախատեսում է հանրապետության ամբողջ տարածքում իրականացնել բուժհետազոտություններ` մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով: Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր ամսվա վերջին: Այս մասին Aroxj.am-ի հետ զրույցում նշել է ընտանեկան բժշկության համակարգող Երվանդ Էլիբեկյանը: Նրա խոսքով, ընտրվել են այն հիվանդությունները, որոնք առավել տարածված են և մահացության ցուցանիշներով բարձր տոկոս են կազմում, այսինքն` ծրագրի նպատակը հիվանդությունների կանխարգելման միջոցով մահացությունների ցուցանիշը կրճատելն է:
«Ծրագրի շրջանակներում ընդգրկվել են ոչ վարակիչ հիվանդությունները` սրտանոթային հիվանդությունները ( մահացության ցուցանիշի 50 տոկոս է կազմում), շաքարային դիաբետը, արգանդի պարանոցի քաղցկեղը: Արգանդի պարանոցի քաղկեղի դեպքում կարող են դիմել 30-60 տարեկան կանայք, իսկ սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի դեպքում` 35-68 տարեկանները»,- ասել է Երվանդ Էլիբեկյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս