Բաժիններ՝

Մեկն էթում ա բժշկի, ասում ա՝ բժի’շկ, մի դեղ տուր, որ կնգաս հետ 6 անգամ… Մանվել Գրիգորյանի անեկդոտը (տեսանյութ). yerkir.am

«Ինձ հետաքրքի՞ր է, թե ինչ են ստեղծում, ոնց են ստեղծում, ինձ պետք է, որ ես իմ երկրին ու պետությանը ծառայեմ, իմ երիտասարդներին, երեխաներին: Թե չէ` ով ինչ է անում…»,- yerkir.am-ի փոխանցմամբ՝ այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի կողմից ստեղծվող` ազատամարտիկների նոր միությանը: Լրագրողների դիտարկմանը, թե Ռուբեն Գեւորգյանը նշում է, որ իր ստեղծած նոր կառույցն արդեն 4500 անդամ ունի, գեներալ Մանվելն արձագանքել է բավականին ուշագրավ. «Որ ասելով լինի, դու էլ ասա, թե 10 հազար անդամ էլ դու ունես: Էն մի պատմություն կա` որ մեկն էթում ա բժշկի, ասում ա` բժի’շկ, մի դեղ տուր, որ կնգաս հետ 6 անգամ… Բժիշկն ասում ա, որ ասելով ա, դու էլ ասա: Հիմա դու էլ ինչքան ուզում ես թիվն ասա, էլի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս