Բաժիններ՝

Ինչ կապ ունի նախաճաշը շաքարախտի զարգացման հետ

Նախաճաշից հրաժարվող երեխաների մոտ մեծանում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային գործոնը: Այս մասին հայտնում են գիտնականները: Նրանց խոսքով, այսպիսի եզրահանգման են եկել երկարատև հետազոտություններից հետո: Ըստ Aroxj.am-ի՝ մասնագետները հետևել են տարրական դպրոցի 9-ից 10 տարեկան ավելի քան 4000 աշակերտի, ուսումնասիրել են, թե ինչ և ինչ հաճախականությամբ են կերել դպրոցականները: Պարզվել է, որ նախաճաշը բաց թողած երեխաների արյան մեջ ավելի մեծ քանակությամբ զարգացող շաքարախտի մասնիկներ  են հայտնաբերվել, քան առավոտյան պարտադիր նախաճաշողների մոտ: Բացի այդ նախաճաշը բաց թողած երեխաների մոտ ուտելուց հետո ավելի բարձր է եղել ինսուլինի մակարդակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս