Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում:
Ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 46 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջութանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դեռ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, Դավիթ Խաչատրյանը հետվիրահատական փուլում է, նրա վիճակը գնահատվում է բավարար:
«Կոչ եմ անում խորհրդարանական, փորձագիտական ու լրատվամիջոցների մեր գործընկերներին՝ վերջ դնել մեր հասարակության, նրա քաղաքական ու մտավորական ընտրանու արհեստական բաժանմանն ու պիտակամավորմանը՝ «ռուսամետների» ու «արևմտամետների»: Հայաստանի Հանրապետությունն այսօր, բարեբախտաբար, ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքակրթական նման օրհասական ընտրության առջև դեռ կանգնած չէ»:
Նա պոկեց պաստառը, այնուհետև, դարպասների մոտ նկարահանում իրականացնող «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի ձեռքին հարվածելով, գետին գցեց նրա նկարահանող սարքը՝ Ipad-ը:
«Շատ վատ եմ վերաբերվում նման խիստ մոտեցմանը: Բայց կարծում եմ, պետք է սպասել դատարանի վճռին: Դատախազի միջնորդելը դեռ չի նշանակում, որ այնքան, ինչքան միջնորդել է, այդքան էլ կդատապարտվեն»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրողի միջնորդած պատժաչափերի հարցը:
ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի Ֆեյսբուքյան էջում տեղ գտած նամակագրության տարածման հետ կապված ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 35-ը:
Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչներ Կարո Դավթյանը և Ռաֆիկ Պետրոսյանը սեպտեմբերի 7-ի երեկոյան խոտհարքի ժամանակ Սուրենավան և Արարատ գյուղերի սահմանամերձ տարածքում ձերբակալել են սահմանախախտի և հանձնել ուղեկալի հրամանատարական կազմին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. սեպտեմբերի 15-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.
Ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի այգու մոտակայքում կնոջ դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չեմ ուզում վիճարկել, դրա համար կա հաջորդ դատական ատյան և կվիճարկեն, իրաբավանները դրա պատասխանը պետք է տան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրողի միջնորդած պատժաչափերի մասին:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցով ընթանալիս՝ ընկել է ջրատարը:
Սկսենք այնտեղից, որ Խոշտանգումների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն ՀՀ կառավարության հետ եկել էր փոխհամաձայնության, որ ՁՊՎ-ներում պահվող անձիք պետք է ապահովվեն օրեկան 3 անգամյա սննդով, ներառյալ մեկ տաք սնունդ: Բայց Դիտորդական խմբի մոնիթորինգների արդյունքները ցույց են տվել, որ պետության կողմից չի պահպանվում ստանձնած պարտավորությունը, որի վերաբերյալ մեկնաբանություն է պահանջվել ՀՀ ոստիկանությունից:
168.am-ի հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ հասարակությունը վստահություն չի ունենա Ձեր հացադուլի նկատմամբ, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Չէ, ինչպես Չարենցն էր ասում՝ սինլքորները, այդ տեսակի մարդիկ մեկ է՝ պետք է ասեն: Օրինակ, անցած օրը մեկն ասում է՝ մորուքի տակ բան կա գրած: Ես էլ մի քիչ անպարկեշտ բան թույլ տվեցի՝ ասեցի՝ մայրիկդ խոստացել էր, որ իր գրածը ոչ մեկին չի ասելու, քեզ ասե՞լ է: Նեղվեց այդ տղան: Ասեցի՝ տղա ջան, եթե դու անպարկեշտ բաներ ես ասում, ինչի՞ ես նեղվում, երբ քեզ հակադարձում եմ: Բամբասողները կասեն և արդեն ասում են, բայց ես երբևէ դրանով ապրե՞լ եմ: Ես այնպիսի բարձր մակարդակի բամբասանքներ եմ լսել իմ կյանքում, որ դրանք բոլորը մանրուք են»:
Հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանը, բաց նամակ է հղել աշխարհի հայ բժիշկներին` ներկայացնելով տարիներ շարունակ իր կողմից Երեւանում Հայ բժշկության թանգարան ստեղծելու շուրջ ստեղծված խնդիրները եւ խորհուրդ հարցնելով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Հաղարծին» վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում:
Երկու քաղաքական ուժերը վերահաստատել են ներկա իրավիճակում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները եւ առաջնային են համարել երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կողմերը նաեւ կարեւորել են մինչեւ հանրահավաքը քառյակի շրջանակներում համատեղ այցելությունները մարզեր` ընդհանուր օրակարգի հարցերի շուրջ ժողովրդին իրազեկելու եւ համախմբելու նպատակով:
Առողջապահության նախարարությունը նախատեսում է հանրապետության ամբողջ տարածքում իրականացնել բուժհետազոտություններ` մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով: Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր ամսվա վերջին:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բարելավումն առաջվա պես մնում է հեռավոր հեռանկարում: Այսպիսի կարծիք ունի Տարածաշրջանային կենտրոնի (ՏՀԿ) տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Մեր հոգին այս պահին ուրախությամբ է լցված, որ առիթն ունենք այսպիսի նվիրյալ հայորդիների արժանացնել մեր Եկեղեցու բարձր գնահատանքին և մեր երախտագիտությունը հայտնել` ազգին, հայրենիքին և մեր ժողովրդին մատուցած ծառայության համար: Բոլորդ քաջ գիտեք նրանց կյանքի անցած ուղին. նրանք քանքարաթաքույց չեն եղել: Ինչ շնորհներ, որ մեր Երկնավոր Տիրոջից նրանք ստացել են, ամբողջն իրենց կյանքի ընթացքում նախանձախնդրությամբ ու սիրով ծառայեցրել են մեր ժողովրդի բարօրությանը, մեր հայրենիքի շենացմանը, մեր երկրի կյանքի առաջընթացին», – նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում և միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը: Հետազոտությունները և հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են:
«Այս դիվերսիաների պատճառով վետերանները որոշել են գնալ դիրքերում կարգնած բանակայիններին օգնելու: Չէ պաշտոնական ոչ մի որոշում չկա: Գյուղում հայտարարել են: Տղաները հավաքվել են: Մի խումբն արդեն մեկնել է: Ավագ որդիս, որ Հադրութում է ծառայում, իրավապահ է, նույնպես կամավորների հետ գնաց: Այսօր կրտսեր տղաս կգնա: Մեզ, կռվածներիս դեռ հերթ չի հասնում»:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որ երեկվանից նախագահի հրաժարականի պահանջով հացադուլ է անում, այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլի պատճառով իրեն ընդամենը մի քիչ թույլ է զգում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Կեսգիշերն անց բախեցին դուռը. կինը ոչ ոքի չէր սպասում:
«Ինչ վերաբերում է բառացիորեն այսօր հնչած կարծիքին, թե մտադրություն ունեն քննարկումներ սկսել հանրության լայն շրջանակների համար, ստիպված եմ հիշեցնել՝ այդ քննարկումները վաղուց սկսվել են եւ հաջողությամբ ընթանում են, վաղուց եղել է հրավեր, գայիք, կամ՝ եկեք միասին քննարկենք, աշխատանքային խումբն աշխատել է եւ աշխատում է, մասնակից դարձեք, եւ մի փորձեք ձեր վրա քաշել այն, ինչը վաղուց այլեւս դարձել է հանրային սեփականություն»,- ասաց նա:
«Աստվածակուռ, գեղեցիկ, ու խոսուն, ամենաուժեղ է Հայաստանի բնությունը: Անբացատրելի է ու միշտ զարմացնող: Ու ես լուռ եմ: Ունենք այն, ինչ ունենք ու պարզ է այս լռությունը: Զուսպ, պապիս նման իմաստուն, չագահ»,- նման լիրիկական ձևով այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի գնահատմամբ՝ Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների համար մեղադրողի պահանջած պատժաչափը շատ խիստ է: