Բաժիններ՝

Գազավորված ըմպելիքներ. Ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում դրանք խմելուց հետո

Մեկ շիշ գազավորված ըմպելիքը 100 տոկոսով լրացնում է շաքարի 1 օրվա անհրաժեշտ չափաբաժինը` 10 թեյի գդալ: Արդյունքում արյան մեջ բարձրանում է շաքարի բաղադրությունը, որից հետո լյարդը սկսում է հավաքված ողջ շաքարը վերածել ճարպերի, աչքի բիբերն ընդարձակվում են, նկատվում է արյան ճնշման: Այս ամենը կատարվում է մեկ ժամվա ընթացքում: Օրական մի քանի շիշ գազավորված ըմպելիք խմելուց հետո վնասակար ազդեցությունը գրեթե բոլոր օրգանները կարող են իրենց վրա զգալ: Aroxj.am-ը ներկայացնում է, թե գազավորված ընպելիք օգտագործելուց հետո որ օրգանի հետ ինչ է կատարվում.

Սիրտ
Օրական մեկ շիշ գազավորված ըմպելիք խմող մարդկանց մոտ սրտի քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի շեշտակի աճ է նկատվում: Վնասակար ըմպելիքներից առավել հաճախ եւ առավել հազվադեպ օգտվողների միջև սրտի կաթվածի առաջացման ռիսկի տարբերությունը 20 % է կազմում:
Թոքեր
Մասնագետները գազավորված ըմպելիքների չարաշահումը նաև թոքերում ի հայտ եկող բարդությունների ՝ քրոնիկ օբստրուկտիվ խանգարման հետ են կապում:
Ատամներ
Ամեն անգամ գազավորված ըմպելիք խմելուց հետո կլանված շաքարը բերանի խոռոչում նպաստում է մանրէների հավաքվելուն և թթվային միջավայրի առաջացմանը: Դրա արդյունքում թուլանում է ատամների էմալը և ժամանակի ընթացքում քայքայվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս