Բաժիններ՝

Ճապոնիայում ձևավորվել է նոր կառավարություն

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարաչապետ Սինձո Աբեն այսօր ամբողջովին ցրել է կառավարությունը, ինչից հետո ձևավորել է կառավարության նոր կազմ: Նախարարների նոր ցուցակը ներկայացրել է կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ով պահպանել է իր այդ պաշտոնը:

Աբեն փոփոխել է 11 նախարարի, այդ թվում նաև էկոնոմիկայի ու պաշտպանության նախարարներին: Նոր կառավարությունում մեծ դեր է վերապահված կանանց, որոնք գլխավորել են միանգամից 5 նախարարություն:

Նախորդ կառավարությունը նախաձեռնել է 2015 թվականին սպառողական հարկի բարձրացում, ինչը բազում տարաձայնություններ է առաջացրել երկրում: Նոր կառավարությունը պետք է լուծի տվյալ հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս