Արկադի Ղուկասյանը չհերքեց Ղարաբաղ վերադառնալու լուրը

ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Ղարաբաղ որպես նախագահ վերադառնալու մասին վերջին շրջանում շատ են խոսում Հայաստանի եւ Արցախի որոշ շրջանակներում։  Karabakh-open.info-ն փորձել այդ մասին խոսել անձամբ Արկադի Ղուկասյանի հետ, ով ի պատասխան կայքի  հարցին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց իր Ղարաբաղ վերադառնալու մասին տեղեկատվությունը: Նա նշել է, որ նախագահական ընտրություններին դեռևս 3 տարի կա եւ այսօր այդ մասին խոսելն անիմաստ է։

Շարունակելով թեման նա նաեւ հավելել է, որ ինքն այսօր էլ Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացների մեջ է։

«Ես համարում եմ, որ այն մարդը, ով 10 տարի ղեկավարել է Ղարաբաղը, չի կարող անտարբեր լինել նրա նկատմամբ, եւ այն բոլոր հարցերը, որոնք կան, իմն են։ Այլ բան է, որ ամեն հարցի շուրջ չեմ արտահայտվում ԶԼՄ-ներով, բայց այդ բոլոր հարցերը քննարկում եմ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հետ եւ այս տեսանկյունից ես երբեւե դուրս չեմ եղել այդ գործընթացներից»,-եզրափակել է Արկադի Ղուկասյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս