Բաժիններ՝

Ավտովթար` «Եռաբլուր» փառքի պանթեոնի մոտ. կա տուժած

Սեպտեմբերի 2-ին, ժամը 23.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» փառքի պանթեոնի մոտակայքում, բախվել են «Ֆորդ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկմարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» 33 LT 715 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ո., ծնվ. 1962 թ.) և «Հույսի քարավան» տաքսի ծատայությանը պատկանող «Ռենո Լոգան» մակնիշի Տ5572 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Չ., ծնվ. 1970 թ.) ավտոմեքենաները:

Վ.Չ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս