Բաժիններ՝

Հակոբ Ինջիղուլյանի եղբայր. Իր գտնվելու վայրի մասին Հակոբը մեզ ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով մեզ չի ասելու

Ֆեյսբուքյան՝ «Սատարենք գերության մեջ գտնվող հայ զինվորին» էջում Հակոբ Ինջիղուլյանի եղբայր՝ Հարություն Ինջիղուլյանը քիչ առաջ գրել է.

«Որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ իբր Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ռումինիայում, որի մասին իբր հայտնել է եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

Այժմ մենք տեղեկացնում ենք, որ նման բան չի փոխանցել Հարություն Ինջիղուլյանը ոչ մի լրատվական կայքի:

Ավելին ՝ Հերքում ենք այդ լուրը:

Հակոբի հետ մենք կապ ենք հաստատել և մեզ նա միայն փոխանցել է իր առողջության մասին, ինչպես նաև իր գերի ընկնելու հետ կապված, և գերության մեջ եղած իր պատմությունից դրվագներ: Բայց գտնվելու վայրի մասին Հակոբը մեզ ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով մեզ չի ասելու, թե որտեղ է գտնվում, և որ երկիր է հասնելու վերջին և հիմնական բնակության հետ կապված:

Միայն գիտենք, որ նա անցել է մի քանի երկիր և դեռ մի քանիսն էլ փոխվելու է: Երբ ամեն ինչ ավարտվի և հասնի իր վերջնական բնակության վայրը, մենք խոստանում ենք, որ առավել մանրամասն կտեղեկացնենք, ինչպես նաև չի բացառվում, որ տա հարցազրույց: Այժմ խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվությունից, առավել ևս, որ նա չի հայտարարում իր գտնվելու վայրը:

Մենք այս էջի միջոցով ձեզ կշարունակենք տեղյակ պահել հետագա բոլոր գործողությունների մասին:
Շնորհակալ ենք սրտացավության համար:
Ամենայն հարգանքներով, Հակոբ Ինջիղուլյանի եղբայր՝ Հարություն Ինջիղուլյան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս