Բաժիններ՝

Եվրասիական տնտեսական միության մեջ կմիավորվեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները. Գագիկ Մինասյան

Առաջիկայում Եվրասիական տնտեսական միության մեջ կմիավորվեն ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները: Նման ենթադրություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Դրա արդյունքում, ըստ նրա, այդ կառույցը կունենա երկու բաղադրիչ, որից մեկը չափազանց կարևոր է ՀՀ համար՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ թուրքական և ադրբեջանական «հոխորտանքները»:

Գ.Մինասյանը ներկայացրեց ԵՏՄ-ի առավելությունները, որոնք, ըստ իրեն, ավելին են, քան բացասական կողմերը, մասնավորապես՝ ելքի և մուտքի տուրքերից ազատում (գազի, նավթի և չմշակված ադամանդի գծով), սանիտարական նորմերի համապատասխանեցում (հսկայական շուկա կբացվի ՀՀ համար), ներմուծման դեպքում ԱԱՀ-ի հետաձգումը (ի տարբեություն այսօր գործող ռեժիմի, որը պահանջում է անմիջապես ներկրման ժամանակ մուծել ԱԱՀ-ն, իսկ ՄՄ շրջանակներում պահանջվում է հաջորդ ամսվա 20-ին վճարել):

«Առաջանում են նոր հնարավորություններ: Ես շեշտում եմ «հնարավորություններ» բառը, որովհետև թե որքանով կօգտագործեն մեր տնտեսվարողները այդ հնարավորություները, դա կախված է նրանց կարողություններից»,- ասաց նա:

Անդրադառնալով բացասական սպասումների վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի հնչեցրած տեսակետին՝ Գ.Մինասյանը հայտարարեց, որ Վրաստանը չի միացել ՌԴ դեմ սանկցիաներին, ինչը նա անվանեց «առողջ պրագմատիկ դրսևորման արդյունք», որը բխում է վրացական պետականության շահերից:

ՌԴ վարչապետի ՀՀ կատարելիք այցի հետաձգումը, Մինասյանի գնահատականով, տրամաբանական է, քանի որ վարչապետների հանդիպման ժամանակ արծարծվելիք խնդիրները բարձրացվել են ավելի բարձր մակարդակ և լուծում են ստանալու հոկտեմբերի 10-ին նախագահների հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս