Բաժիններ՝

9 փաստ դավաճանության մասին

facte.ru կայքը ներկայացրել է 9 փաստ դավաճանության մասին:
1. Բրիտանացի գիտնականների կողմից 2005թ. անցկացված հարցման համաձայն՝ նոր ամուսնացած 7 կանանցից մեկը համատեղ կյանքի առաջին տարում կդավաճանի իր ամուսնուն: Ոչ հավատարիմ կանանց 60 տոկոսն իրենց զուգընկերների հետ հարաբերություններ ունենում են 1 տարի:
2. Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց 44 տոկոսն ինքնուրույն է իմանում կնոջ դավաճանության մասին, 30 տոկոսը դրա մասին իմանում է կնոջից, 21 տոկոսը՝ պատահաբար, 3 տոկոսին էլ օգնություն է անհրաժեշտ լինում:
3. Հարցումները ցույց են տվել, որ համացանցից օգտվողների 30 տոկոսը մուտք է գործում տարբեր կայքեր ոչ թե համադասարանցիներին փնտրելու, այլ պատահական սեռական հարաբերության համար զուգընկեր գտնելու նպատակով:
4. Լոնդոնյան դպրոցներից մեկի գիտնականները բացահայտել են, որ բարձր IQ ունեցող տղամարդիկ իրենց զուգընկերուհիներին ավելի քիչ են դավաճանում: Այս սկզբունքը, չգիտես՝ ինչու, չի տարածվում կանանց վրա:
5. Հավանականությունը, որ կինը կորոշի դավաճանել զուգընկերոջը, առավել մեծ է օվուլյացիայի շրջանում:
6. Ամուսնական անհավատարմությունը, ամերիկացիների կարծիքով, ամենամահացու մեղքն է:
7. Մեծ է հավանականությունը, որ տղամարդն ավելի հեշտ կհասկանա՝ դավաճանե՞լ է իրեն զուգընկերը, թե՞ ոչ:
8. Դավաճանությունների միայն 35 տոկոսը չի ավարտվում ամուսնալուծությամբ:
9. Ամերիկացի հոգեթերապևտներից մեկը կարծում է, որ դավաճանությունը կարող է ամրացնել ամուսինների հարաբերությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս