Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Արցախի Անկախության տոնի առթիվ

«Արժանապատի՛վ հայեր
Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության, աշխատասիրության, պատասխանատվության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց պատմական Արցախի անկախությունը, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:

Ուղիղ 23 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է Արցախի անկախության տարեդարձը:
Անձամբ իմ և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 44.000-ից ավել հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով անպարտելի հայրենիք, հզոր պաշտպանվածություն և հայրենատեր հասարակություն:

Արցախի անկախության ձեռքբերումը ողջ հայ ժողովրդի միասնության, վճռականության հաղթանակն էր:

Փառք ու խոնարհում Արցախի անկախության համար մարտիրոսված և կենդանի հերոսներին, հարգանք ու պատիվ «Եռաբլուրին» ու Արցախի հերոսների պանթեոնին:
Կրկին շնորհավորում եմ Ձեզ Արցախի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքիներին երկարակեցություն, պետականաշինության գործընթացներում նորանոր ձեռքբերումներ և հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Աստված Ձեզ և Ձեր ընտանիքներին պահապան:
Շնորհավոր անկախությունդ, Արցա՛խ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական Կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյան

 

Տեսանյութեր

Լրահոս