Բուժում Գերմանիայում. Ընդհանուր և վիսցերալ վիրաբուժության կլինիկա

Ընդհանուր և վիսցերալ վիրաբուժության կլինիկան զբաղվում է հիվանդությունների, վնասվածքների, մարսողական օրգանների, ներքին գեղձերի և փափուկ հյուսվածքների դեֆեկտների ախտորոշմամբ և բուժմամբ: Այստեղ կիրառվում են վիրահատությունների նվազագույն տրավմատիկ նորագույն մեթոդներ:

Մեկ տարվա ընթացքում կլինիկան սպասարկում է 1500 ստացիոնար և մոտ 9000 ամբուլատոր հիվանդ: Բաժինը մասնագիտացած է հիվանդների վիրահատական բուժման վրա, որոնց մոտ հայտնաբերվել է կերակրափողի, ստամոքսի, հաստաղու և բարակ աղու չարորակ ուռուցք, այն նաև լյարդի, ենթաստամոքսային գեղձի բուժման և վիրաբուժության հարուստ փորձ ունի:

Լյարդի չարորակ մետաստազներով, լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքով հիվնադներին առաջարկվում է բարձրակարգ թերապիա: Այն հիվանդները, որոնք նախկինում համարվել են անբուժելի, այսօր կարող են ամբողջությամբ ապաքինվել և նրանց կյանքի տևողությունը բավականաչափ կերկարի:

Բաժանմունքը համարվում է լյարդի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի վիրահատական մեթոդով բուժման տարածաշրջանային կենտրոն:

Կարդացեք նաև

Չարորակ ուռուցքներով հիվանդներին առաջարկում են համալիր բուժում, որը բաղկացած է ոչ միայն վիրահատական միջամտությունից, այլ նաև հատուկ ճառագայթային թերապիայից և քիմիոթերապիայից: Բացի այդ կլինիկայի մասնագիտացումներից են նաև որովայնային պատի, վահանագեղձի և նրա հարակից գեղձերի վիրաբուժության ոլորտում կատարվող վիրահատական միջամտությունները:

Վիրահատարանները հագեցած են ամենաժամանակակից բժշկական սարքավորումներով, այդ իսկ պատճառով բավական թվով վիրահատություններ անց են կացվում նվազագույն տրավմատիկ մեթոդով կամ լապարոսկոպիկ եղանակով:

Հիվանդը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում: Մասնագետները, որոնց թվում են համաշխարհային հռչակ վայելող պրոֆեսորներ, աշխատում են միասին և յուրաքանչյուր հիվանդի համար մշակում բուժման օպտիմալ պլան:

Փոխպատվաստման գծով մասնագիտացված ենթաբաժանմունքում անց են կացվում երիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման վիրահատություններ: Նախապատրաստումն ու վիրահատությունից հետո հսկողությունը իրականացվում են ինտենսիվ թերապիայի հատուկ դահլիճներում:

Ընդհանուր կամ վիսցերալ վիրաբուժության բաժանմունքի հիմնական ուղղվածություններն են՝ ենթաստամոքսային գեղձի, լյարդի և լեղապարկի, ստամոքսի խրոնիկ բորբոքային հիվանդությունները, տարատեսակ ճողվածքների վիրաբուժությունը, նվազագույն ինվազիվ վիրաբուժությունը, վահանաձև գեղձի հիվանդությունները, ճարպակալման վիրաբուժություն, լայնամասշտաբ վերքերի թերապիա: Այստեղ իրականացվում են էնդոկրինոլոգիական ուռուցքների, ինչպես նաև մարսողական համակարգի վերին և ստորին օրգանների ուռուցքների հեռացման վիրահատություններ:

Հիվանդների տրամադրության տակ են ոչ միայն բժշկական սարքավորումները և բուժման վերջին սերնդի մեթոդները, այլ նաև կլինիկայի բարձր որակավորում ունեցող մասնագետները:

 

 

 

7777

 

Տեսանյութեր

Լրահոս