Բաժիններ՝

Ինչպես են պայթեցրել այն տունը, որտեղ գտնվել է Մանվել Գրիգորյանը. բացառիկ պատմություն. shamshyan.com

SHAMSHYAN.com-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգմավոր Մանվել Գրիգորյանի կյանքից:

Այսպես, օրեր առաջ Արցախում ԵԿՄ ուխտագնացության ժամանակ Մարտակերտի Կոճուռուտ գյուղում Լեռնիկ Ղալայանը, ում հայրը` քանդակագործ Լավրենտի Ղալայանը, զինանշանի հեղինակն է, պատմել է, թե ինքը դեռ ուսանող է եղել, երբ գեներալը գնացել է, իրենց տարածքները պաշտպանել:

Պատերազմի ժամանակ ընտանիքներով մտերմացել են եւ հաճախ է գեներալը հյուրընկալվել իրենց տանը: Մի օր էլ Ղալայանների տունը, որտեղ մնում էր նաեւ Մանվել Գրիգորյանը, հակառակորդը պայթեցնում է:

Սակայն բոլորը, տեսնելով պայթեցված տունը, մինչեւ հիմա ապշած են, թե ինչպես են բոլորն անվնաս եւ կենդանի դուրս եկել փլատակներից: Տարիներ անց Կոճուռուտ գյուղում գեներալին տեսնելով՝ շատերն են հիշել այդ պատմությունը, բայց այդպես էլ գեներալը չի բացահայտել, թե ինչպես է հաջողվել առանց զոհերի դուրս գալ փլատակների տակից:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս