Պուտինի ինքնամխիթարությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներին վերագրվող մի անեկդոտ կա` Քյավառի բնակիչներին հավաքում են քաղաքի կենտրոնում եւ կարգադրում խրամատ փորել, որպեսզի, երբ ֆաշիստները մոտենան Քյավառին, դիմադրություն կազմակերպեն: Բնակիչներից մեկը հրաժարվում է.

«Կներեք, ես չեմ փորի: Եթե ֆաշիստները Մոսկվան, Լենինգրադը, Թիֆլիսը, Երեւանը գրավեն, գան-հասնեն Քյավառ… ես էդ Քյավառն իրանց կհանձնեմ»: Հայաստանի` ՄՄ-ին միանալը համարյա նույն անեկդոտի պատմությունն ստացվեց:

Եթե Պուտինին հաջողվեր ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը տապալել, դրանից հետո էլ ԵՄ-ի ու Արեւմուտքի հետ դիմակայության մեջ չհայտնվել, չմեկուսացվել եւ տնտեսապես չոչնչանալ…

Այժմ արդեն հայտնի է, որ շաբաթավերջի ԵՄ նոր սանկցիաներով Ռուսաստանը կարտաքսվի միջազգային ֆինանսական դաշտից, ռուբլին կդառնա ոչ փոխարկելի, գումարած էներգետիկ գների դեմփինգը՝ դեռ ՆԱՏՕ-ի մարտահրավերները չհաշված:

Ի տես այս հուսահատեցնող ապագայի, Նազարբաեւն արդեն բացել է Մաքսայինից հեռանալու թեման: Պուտինն էլ, իբրեւ ինքնամխիթարանք, երեկ համաձայնություն է տվել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիր ստորագրելուն, չնշելով ժամկետ: Այստեղ էականը մի նրբություն է: Եթե Հայաստանը պետք է միանա մայիսի 29-ի պայմանագրի ամբողջ տեքստին, իբրեւ ԵՏՄ անդամ, ապա Ղազախստանը եւ Բելառուսը դա կարգելափակեն»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս