Բաժիններ՝

Այսօր անհրաժեշտ է խելամիտ օգտագործել բացվող պատուհաններն ու հնարավորությունները. Նազարբաև

Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում իրավիճակի էսկալացիան հանգեցնելու է միջազգային հարաբերությունների բարդացմանը: Այս մասին այսօր Ղազախստանի հինգերորդ գումարման խորհրդարանի չորրորդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Նրա խոսքերով՝ աշխարհում խորանում են աշխարհաքաղաքական ռիսկերը, իսկ այն պետությունների կողմից փոխադարձ պատժամիջոցները, որոնք բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 60 տոկոսը, կհանգեցնեն ստեղծված աշխարհակարգի ու տնտեսական հարաբերությունների փոփոխմանը:

Նազարբաևն ընդգծել է, որ այդպիսի բարդ պայմաններում կարևոր է զգուշացնել Ղազախստանի տնտեսության, անվտանգության ու ժողովրդի բարեկեցության համար հնարավոր բացասական մարտահրավերների մասին. «Իմ այդ հանձնարարությամբ զբաղվում է կառավարությունը:

Այսօր անհրաժեշտ է խորհրդարանի ու կառավարության համատեղ աշխատանքը՝ խելամիտ օգտագործելու համար բացվող պատուհաններն ու հնարավորությունները»: Նազարբաևն առաջարկել է կրճատել պատգամավորների արձակուրդը՝ կապված աշխարհում լարված իրավիճակի հետ:

Նազարբաևի խոսքերով՝ երկրի տնտեսության վրա իսկապես կարող է ազդել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի, Ռուսաստանի պատժամիջոցային քաղաքականությունը: Նազարբաևը կարծում է, որ եվրոպական մի շարք ապրանքներից Ռուսաստանի հրաժարվելու ֆոնին իրենք լավ հնարավորություններ ունեն՝ Ռուսաստան ապրանքներ արտահանելուց գումարներ վաստակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս