Բաժիններ՝

Դոնալդ Տուսկը Դոնբասի դեպքերը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հետ

Gazeta Wyborcza-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի վարչապետ ու Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը Գդանսկում երեկ ունեցած ելույթում Ուկրաինայի արևելքի իրադարձությունները բաց կերպ որակել է որպես պատերազմ և Եվրոպային կոչ է արել օգնել Կիևին:

Գդանսկում երեկ հարգել են 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա նացիստական Գերմանիայի հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը: Լեհաստանի վարչապետը հիշեցրել է, որ հենց այդ իրադարձությունից սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչի համար էլ ներկայումս անկարելի է թույլատրել, որ իրավիճակը կրկնվի Ուկրաինայի արևելքում.

«Մենք պետք է բարձրաձայն ասենք, որ ոչ ոք չի կարող շրջափակել մեր նախաձեռնությունները, որոնք ուղղված են ՆԱՏՕ-ի հաջող գործունեությանը: Այսօր, նայելով ուկրաինացիների աղետին, պատերազմին, քանի որ անհրաժեշտ է գործածել հենց այդ բառը, գիտենք, որ 1939 թվականը չի կարող կրկնվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս