Բաժիններ՝

Սիրիայում գործող զինյալները ներկայացրել են ՄԱԿ-ի խաղաղապահներին ազատելու պայմանները

Associated Press լրատվական գորածակալության փոխանցմամբ՝ «Ջաբհաթ ալ-Նուրս» խմբավորման զինյալները ներկայացրել են Ֆիջիի 45 խաղաղապահներին ազատելու պայմանները: Զինյալները Ֆիջիի ներկայացուցիչներին գերեվարել էին Գոլանի բարձունքների սիրիական հատվածում:

Ֆիջիի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ զինյալները պահանջել են, որպեսզի «Ջաբհաթ ալ-Նուսրան» հանվի ՄԱԿ-ի՝ ահաբեկչական խմբավորումների ցուցակից: Բացի այդ, խմբավորումը պահանջել է հումանիտար օգնություն կազմակերպել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի համար և փոխհատուցում վճարել այն երեք զինյալի համար, որոնց զոհվել են ՄԱԿ-ի սպաների հետ մարտում:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեկնել են Սիրիա՝ պատանդներին ազատ արձակելու շուրջ զինյալների հետ բանակցելու համար: «Ալ-Քաիդայի» հետ կապված խբավորման զինյալները ՄԱԿ-ի խաղաղապահներին Ալ-Կունեյտրայի մերձակայքում գերեվարել են օգոստոսի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս