Շնչուղիների վարակները նվազել են

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակների 86 497 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 115 105 դեպք։ Վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը նվազել են 28 608-ով կամ 24.8%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը։

Մի քանի անգամ նվազել են նաև գրիպի դեպքերը՝ 64-ից հասնելով 13-ի։

Տեսանյութեր

Լրահոս