Իսրայելը կնպաստի Ադրբեջանի առափնյա պաշտպանության ուժեղացմանը

Իսրայելական IHS Jane’s 360 պորտալի փոխանցմամբ՝ Իսրայելն Ադրբեջանին օգնում է ամրապնդել սեփական ռազմածովային նավատորմը: Առկա տեղեկատվության համաձայն, Իսրայելն Ադրբեջանին է հատկացնելու Shaldag Mk V տիպի 6 պահակային մոտորանավակ և Saar 62 տիպի 6 հրթիռակիր մոտորանաակ:

Դրանք հատկացվելու են Ադրբեջանի առափնյա պաշտպանությանը: Այդ մոտորանավակները հավաքվելու են Բաքվի Թյուրքան ավանում գտնվող նոր նավաշինարանում, ուր աշխատում է մոտ 100 մասնագետ: Jane’s-ը հիշեցնում է, որ դեռ հուլիսին Ադրբեջանում հրապարակվել էին Shaldag Mk V դասի մոտորանավակների լուսանկարները:

Տեսանյութեր

Լրահոս