Բաժիններ՝

Պուտինը պատժամիջոցների հարցում հույսեր է կապում Արևմուտքի ողջախոհության հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ սահմանելու և դրանց Ռուսաստանի պատասխանելու հարցում վաղ թե ուշ հաղթելու է ողջախոհությունը.

«Հուսով եմ, որ կգերակայի ողջախոհությունը, և մենք կաշխատենք նորմալ, ժամանակակից ռեժիմով: Ո՛չ մենք, ո՛չ էլ մեր գործընկերները չեն շահի փոխադարձ այդ խայթոցներից»:

Սրանից առաջ էլ Պուտինը հայտարարել էր, որ հեշտ չի լինելու եվրոպական այն ընկերությունների վերադարձը, որոնք ռուսական շուկան լքել են պատժամիջոցներին պատասխանելու պատճառով: ԵՄ-ը պետք է այս շաբաթ նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս