Բաժիններ՝

Ադրբեջանում երկամսյա նախնական կալանքի տակ են վերցրել Սեյմուր Խազիին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ապշերոնի շրջանային դատարանն օգոստոսի 30-ին «Ազադլըղ» թերթի աշխատակից Սեյմուր Խազիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Նա մեղադրվում է խուլիգանության մեջ:

Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Սեյմուր Խազին ձերբակալվել էր օգոստոսի 29-ին: Նրա դեմ քրեական գործ են հարուցել Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի կիրառմամբ խուլիգանություն):

Դրա համար նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում: Խազիի փաստաբանները որոշել են բողոքարկել տվյալ որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս