Բաժիններ՝

ՊՆ նախարարը՝ թիվ 196 դպրոցում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր նոր ուսումնական տարվա առաջին օրվա առթիվ այցելել է Երևանի Դավիթաշեն համայնքի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց և մասնակցել Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը:

Շնորհավորելով դպրոցականներին և ուսուցիչներին՝ Գիտելիքի օրվա առթիվ, նախարարը խոսել է վերջին ամիսների սահմանային դեպքերի մասին՝ նշելով, որ հայոց բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալու թշնամիներին, որպեսզի բոլոր հայ երեխաները դպրոց գնան խաղաղությամբ:

Սեյրան Օհանյանը նաև հիշել է իր դպրոցական տարիները, ասելով. «Ես 35 տարի առաջ եմ ավարտել դպրոցը, բայց ամեն անգամ այս օրը հուզմունքով եմ հիշում իմ ուսուցիչներին ու իմ դպրոցը»: Այնուհետև ՊՆ նախարարն այցելել է դպրոցի նախնական զինվորական պատրաստության կաբինետն ու դպրոցում գործող Աշոտ Նավասարդյանի անվան թանգարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս