Բաժիններ՝

Վաղվանից` սեպտեմբերի 2-ից սկսած ամեն երեքշաբթի. Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ` Skype-Ի միջոցով (տեսանյութ)

Արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Առաջին ՈՒՂԻՂ ԿԱՊ-ը վաղն է` սեպտեմբերի 2-ին:

ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս