Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը շնորհավորել է պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Մեծ է Ձեր ներդրումը Հայաստանում բժշկագիտության, մասնավորապես ուռուց-քաբանության զարգացման գործում: Ձեր թե՛գործնական և թե՛ տեսական աշխատանքները հարստացրել են Հայաստանի բժիշկների զինանոցը, բարձրացրել մեր գիտության միջազգային հեղինակությունը, իսկ ամենակարևորը՝ փրկել և փրկելու են բազմաթիվ մարդկային կյանքեր:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և նոր հաջողություններ Ձեր վեհ և մարդասիրական առաքելության մեջ»,-ասված է Նախագահի շնորհավորական խոսքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս