Բաժիններ՝

Քարաթափում Կարբի գյուղում

Օգոստոսի 31-ին, ժամը 00.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` «Դեմեր» կոչվող հանդամաս տանող ճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ գյուղամիջյան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` մոտ 10 քմ հատվածում, այն դարձնելով անանցանելի:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը` այն դարձնելով միակողմանի երթևեկելի, մնացած քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս