Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 30-31-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում այրվել է 90 քմ, Հրազդանի կիրճում` 15 քմ, Ա. Բաբաջանյան փողոցում` 20 քմ, Արարատի մարզի Բյուրավան գյուղում` 1500 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 40 քմ, Հրազդան քաղաքում` 6 հա և 1000 քմ, Չարենցավան քաղաքում` 300 քմ, Քաղսի գյուղում` 5 հա, Արզական գյուղում` 500 քմ, Աղվերան գյուղում 1000 քմ և 4 հա, Քանաքեռավան գյուղում` 1 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 10 քմ, Արմավիրի մարզի Արտիմեդ գյուղում` 200 հակ, Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում` 50 հա, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` 3500 քմ, Սևան-Երևան ավտոճանապարհին` 500 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում` 500 հակ, Սիսիան քաղաքում` 12 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս