Բաժիններ՝

Շինարարների միության տնօրեն. Սառույցը կոտրվել է և առաջընթաց է զգացվում

Վերջին ամիսներին շինարարության ակտիվացում է նկատվում: Ամեն դեպքում, տարիներ շարունակ ոլորտում արձանագրվող բացասական ցուցանիշները ձգտում են վեր բարձրանալ 0 նիշից: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարի հունվար-հուլիսին Հայաստանում շինարարության 0.5% աճ է գրանցվել՝ գումարային արժեքով կազմելով 159.9 մլրդ դրամ:

«Սառույցը կոտրվել է և առաջընթաց է զգացվում»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը:

Սակայն, ըստ նրա, միանշանակ չի կարելի ասել, քանի որ պետք է ուսումնասիրել, թե որ ուղղություններով է շինարարությունն ակտիվացել: Մեր հարցին՝ արդյոք այս աճի մեջ զգալի՞ է Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության դերը, Գ. Մինասյանը պատասխանեց. «Ոչ այնքան, որովհետև այդ ծավալն ընդհանուրի մեջ զգալի չէ: Ընդհանրապես, շինարարության ծավալի մեծ մասը՝ 60-70%-ը, կատարվում է բնակչության և տարբեր կազմակերպությունների միջոցների հաշվին»:

Ըստ ԱՎԾ-ի՝ ներկայումս հանրապետությունում շինարարության առյուծի բաժինը իրականացվում է կազմակերպությունների (47.7%), ապա բնակչության (20.4%) և պետության միջոցներով (15%): Սակայն նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ այս տարի նույն ժամանակաշրջանում կազմակերպությունների և պետության կողմից իրականացվող շինարարության ծավալներն աճել են 5-6%-ով, ապա բնակչությունը մոտ 30%-ով ավելի քիչ է կառուցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս