Բաժիններ՝

Պուտինը Պորոշենկոյին անվանել է գործընկեր, որի հետ կարելի է երկխոսել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Առաջին հեռուստաալիքին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ընդհանուր առմամբ բավարարված է Մինսկում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ անցկացրած բանակցություններից:

Պուտինը Պորոշենկոյին անվանել է գործընկեր, որի հետ կարելի է երկխոսել: Ռուսաստանի նախագահը հուսով է, որ կկատարվեն բանակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Պուտինը հավելել է, որ Պորոշենկոյի հետ պայմանավորվել է այն մասին, որ Ուկրաինայի հարավ-արևելքի համար հումանիտար նոր օգնությունը Ռուսաստանից կուղարկվի երկաթուղային ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս