Բաժիններ՝

Միլերը հայտնել է, թե որ դեպքում կվերականգնվի Ուկրաինային ռուսական գազի մատակարարումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պետք է վճարի 1.45 միլիարդ դոլար, որպեսզի վերականգնվի երկրի գազամատակարումը: Այս մասին այսօր հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում «Գազպրոմի» դիրքորոշումը դարձել է ավելի պակաս փոխզիջումային: Միլերն ընդգծել է, որ Ստոկհոլմի միջնորդ դատարանում մեկնարկել է գազի գնի վճռման հարցը, ինչի համար էլ «Գազպրոմը» չի կարող փոխել իր դիրքորոշումը:

Ռուսական գազային հոլդինգի տվյալներով՝ «Ուկրաինայի Նավթոգազի» պարտավորությունը «վերցրու կամ վճարիր» սկզբունքով արդեն իսկ գերազանցել է 11 միլիարդ դոլարը:

Միլերի խոսքերով՝ իրենք ուկրաինական կողմից դեռ ազդանշաններ չեն ստացել, որ նրանք պատրաստվում են վճարել գազի մատակարարման դիմաց գոյացած ավելի քան 5 միլիարդ դոլարի պարտքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս