Բաժիններ՝

Այսօր ոչ ոքի մտքով չի անցնում խոշորամասշտաբ հակամարտության մեջ մտնել ՌԴ-ի հետ. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր չէ ներքաշվել միջազգային հակամարտությունների մեջ: Այս մասին «Սելիգեր» երիտասարդական ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«Ռուսաստանը հեռու է նրանից, որ ներքաշվի ինչ-ինչ խոշորամասշտաբ հակամարտությունների մեջ: Մենք չենք ցանկանում դա, չենք պատրաստվում անել դա: Բնականաբար, մենք մշտապես պատրաստ ենք եղել հետ մղել Ռուսաստանի հանդեպ ցանկացած ագրեսիա:

Մեր գործընկերները, ինչ վիճակում էլ որ գտնվեն նրանց երկրները, պետք է հասկանան, որ ավելի լավ է՝ գործ չունենալ մեզ հետ: Կարծում եմ, որ այսօր ոչ ոքի մտքով չի անցնում խոշորամասշտաբ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ: Ռուսաստանն առավել հզոր միջուկային երկրներից մեկն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս