Ըստ բժշկի՝ Վարդան Պետրոսյանի սթափության աստիճանը ստուգվել է ալկոմետրով. ցուցանիշը եղել է զրո

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց վկա, հրշեջ մեքենայի վարորդ Տիգրան Պետրոսյանը: Նա նշեց, որ օգնել է ավտոմեքենայից դուրս բերել Վարդան Պետրոսյանին, որի ընթացքում ալկոհոլի հոտ չի զգացել:

Դատարանում հարցաքննվեց նաև Եղվարդի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ, վկա Համազասպ Գևորգյանը. նա ասաց, որ ստուգել է Վարդան Պետրոսյանի սթափության աստիճանը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանից նախ հետաքրքրվել է՝ արդյոք խմա՞ծ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Վ. Պետրոսյանն ասել է, որ խմած չի եղել: Ըստ բժշկի՝ այնուհետև սթափության աստիճանը ստուգվել է ալկոմետրով, որի ցուցանիշը եղել է զրո, սթափության արձանագրության մեջ էլ նշվել է՝ հետազոտման արդյունքը՝ սթափ: Սթափության արձանագրության օրինակներից մեկում նշված «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» նախադասությունը վերաբերում է սթափության աստիճանի որոշման մեթոդին: Ըստ բժշկի՝ դա գրվել է «ավագ քույրի կողմից՝ գլխավոր բժշկի հանձնարարությամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս