Բաժիններ՝

Իլյա 2-րդը Թբիլիսիում հանդիպել է Ալլահշուքյուր Փաշազադեի հետ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բարեկամական այցով այսօր ժամանել է Վրաստան: Թբիլիսիի օդանավակայանում նրան դիմավորել է Վրաց պատրիարք Իլյա 2-րդը:

Հանդիպման ժամանակ Փաշազադեն Իլյա 2-րդին է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջույնները, իսկ Իլյա 2-րդն իր հերթին եռօրյա ուշացումով շնորհավորել է Փաշազադեի 65-ամյակը: Փաշազադեի վրացական այցը կավարտվի վաղը, նա հանդիպումներ է ունենալու նաև Վրաստանի նախագահի ու խորհրդարանի նախագահի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս